Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Վերջին բնակիչը» ֆիլմի աշխատանքներն ընթացքի մեջ են

«Վերջին բնակիչը» ֆիլմի աշխատանքներն ընթացքի մեջ են
26.07.2015 | 11:46

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» (The last inhabitant) ֆիլմի աշխատանքներն ընթացքի մեջ են: Ստեղծագործական թիմը նկարահանման վայր էր մեկնել ֆիլմի բեմադրող օպերատորի` Տիգրան Խաչատուրյանի հետ: Տեղանքում աշխատանքները բավականին արդյունավետ են ընթացել: Շուտով կսկսվեն ֆիլմի նկարահանումները և «Վերջին բնակչի» ֆեյսբուքյան էջի հետևորդները հնարավորություն կունենան տեղեկանալ ֆիլմի ընթացքի մասին:

‪#‎TheLastInhabitant‬ -ի էջը 4000 հավանող ունի: Ֆիլմի ստեղծագործական անձնակազմի գործողությունները հասանելի կլինեն առնվազն 10 օրից` բազում անակնկալներով և նորություններով:
Հիշեցնենք, որ 2014-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմը ստեղծվել է Առնոլդ Աղաբաբովի «Թևանիկ» կինոսցենարի հիման վրա, սցենարը շարունակել է Կարինե Խոդիկյանը: Ընդգրկուն իմաստով` «Թևանիկը» պատերազմական գոտում հայտնված հայկական գյուղի մեկ օրվա կյանքն է: Կերպարներն իրական են: Նկարահանումները կատարվել են Արցախի Պատարա և Խաչեն գյուղերում:
«Թևանիկը» արժանացել է մեծ թվով մրցանակների: Ներկայացվել է Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում: Ֆիլմը զերծ չմնաց քննադատություններից, սակայն ավելի հաճախ հնչում էր այն կարծիքը, որ «Թևանիկը» արցախյան պատերազմի մասին պատմող առայժմ միակ ֆիլմն է:

Դիտվել է՝ 1610

Մեկնաբանություններ